Դեսպան Տիգրան Սեյրանյանի ուղերձը՝ Ուկրաինայում բնակվող հայերին
![]() 279 Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 21:55 Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է դեսպան Տիգրան Սեյրանյանի ուղերձը. «Սիրելի հայրենակիցներ, Դիմում եմ և՛ Ուկրաինայում բնակվող/գտնվող Հայաստանի քաղաքացիներին, և՛ ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին։ Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած՝ Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բազում երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։ Խնդրում ենք, ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, առայժմ ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավելևս որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի սպառվել, մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաների այցելությունները։ Դեսպանությունն ըստ անհրաժեշտության կապի մեջ է Ուկրաինայի իրավապահ մարմինների, ՈւՀՄ, հեղինակություն վայելող անհատների հետ։ Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցներն՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով։ Արտակարգ իրավիճակներում անմիջապես կապ հաստատեք Ուկրաինայի ոստիկանության մարմինների (Հեռ.՝ 102), Ուկրաինայի հայերի միության (Հեռ.՝ 0800503311), Ուկրաինայում ՀՀ դեսպանության (Հեռ.՝ 0442349005), կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության (Հեռ.՝ 0487039176) հետ»: |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
