«Նիկո՞լն ով է, որ կարողանա Հայկին որևէ բան արգելի»․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրելով․ «Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել: Ոչ, անշուշտ այդպես չէ։ Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին՝ շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:
Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա:
Ու սրանք հեղափոխությունից են խոսում...
Քանի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը սաղ ա, պարետը գլուխը պատին է տվել համերգներն ու փարթիներն արգելելու իր որոշումներով:
Նիկո՞լն ով ա, որ կարողանա Հայկին որևէ բան արգելի...»։



«Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն». Պուտին
1618:37
Իրանում զինված բախումներ են
4818:30
Զապին և Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
2118:24
Նոր Զելանդիայի ավիաընկերության օդաչուները կռվել են և խափանել թռիչքը
8618:12
«Քոչվորները դարերի խորքից եկած մեր մշակութային արժեքներն իրենցով են անում, պատմություն կեղծում»․ Կարեն Հովհաննիսյան
4317:57
«Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը հասել է մտահոգիչ մակարդակի». Հրայր Կամենդատյան
5617:18
ԱՄՆ-ում ԱԲ նախարարություն ստեղծելու մասին օրինագիծ է մշակվել
14416:30
«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
12915:06