«Հույս ունեմ, որ ոլորտի պատասխանատուները խոհեմ կգտնվեն և բանը դրան չի հասնի»․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միասնական քննությունների արդյունքում կան 223 դիմորդներ, ովքեր բարձր կամ ցածր դրական գնահատական են ստացել, բայց ոչ մի ԲՈՒՀ չեն ընդունվել: Պատճառը դռների ետևում հապճեպ փոփոխված, չքննարկված ու բավարար չլուսաբանված ընդունելության կարգն է, որով իբրև թե ԿԳՄՍ նախարարությունը փորձում է «կարևորել մասնագիտական կողմնորոշումը և խրախուսել, որ անկախ իր գնահատականից դիմորդն ընդունվի իր կողմից առաջին հայտով նախապատվություն տված մասնագիտացմամբ»:
Այս 223 երիտասարդները իրենց ժամանակը, գումարն ու ջանքերը վերջին մի քանի տարիներին ներդրել են ԲՈՒՀ ընդունվելու համար, աչքի տակ ունեցել են մի քանի մասնագիտություն և մտածել են որ ընթացքում կհասկանան, թե ինչ ուղղությամբ են իրենց տանում գիտական ու մասնագիտական հետաքրքրությունները: Հիմա այս մարդկանց ո՞նց բացատրել, որ մեկն իր ստացած 15 միավորով ոչ մի տեղ չի ընդունվել, բայց մեկ ուրիշը 8 միավորով ընդունվել է իր ուզած մասնագիտացմամբ:
Հիմա ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-ը սովորել ցանկացող, դրական գնահատական ստացած, 18-ից 19 տարեկան երիտասարներին, ում նույն ԿԳՄՍՆ-ը մասնագիտական կողմնորոշման ոչ մի հնարավորություն չի տվել: Միակ բանը, որ ասում են՝ «դուք հնարավորություն ունեք սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանել ձեր գնահատականները և նորից ԲՈՒՀ դիմել»: Դե շնորհակալություն մեծահոգության համար:
Եթե այս 223 դիմորդի վերաբերյալ չկայացվի արդարացի որոշում, ապա ներպետական ատյաններով անցնելուց և չհաջողելուց հետո, նրանք ունեն բոլոր հիմքերն ու իրավունքները Հայաստանի Հանրապետության դեմ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հույս ունեմ, որ ոլորտի պատասխանատուները խոհեմ կգտնվեն և բանը դրան չի հասնի»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48