«Հնավայրը և նորահայտ խաչքարերը հատուկ հոգածության կարիք ունեն». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և կից գրել. «Արցախի խաչքարային պատկերաքանդակը եզակի մշակութային դրսևորում է։ Հոգու փրկությանը նվիրված խաչքարային հորինվածքը ուղեկցվում է մահը հաղթահարելու ժողովրդական պատկերացումներն արտացոլող թեմաներով ու կերպարներով, ընդ որում ամենատարածված կերպարը հեծյալ ռազմիկն է։ Դեռևս պարզված չեն նման հորինվածքների ակունքները։ Առկա արձանագրական տվյլաները ցուցում են, որ դրանք լայն տարածում են գտնում 12-րդ դարից սկսած։
Եվ ահա վերջերս հայտնաբերվել է մի խաչքար (երախտագիտությունս եմ հայտնում հայտնաբերողներին և հանրահռչակողներին), որի ծավալային լուծումը, քանդակի տեխնիկան, խաչի մանրամասները ակնհայտորեն ցուցում են 10-րդ դարի վերջը կամ 11-րդ դարը։
Անցած տարեվերջին իմ հին բարեկամ Սլավա Առուշանյանի հետ այցելեցինք Պատարայի շրջակայքում գտնվող հնավայարը՝ ի մոտո ծանոթանալու։ Տեղում պահպանվել են եկեղեցու հիմքերի հետքերը և չորս խաչքարեր, որոնցից երեքը պատկանում են 10-11-րդ դարերին, իսկ չորրորդը՝ նորից հեծյալ ռազմիկի քանդակով՝ 12-13-րդ դարերին։
Հնավայրը և նորահայտ խաչքարերը հատուկ հոգածության կարիք ունեն։ Մանավանդ վաղ խաչքարը, որն ավազա-կրաքարային հենք ունի, շերտազատվում է, ջարդված է երկու մասի, վերին մասը կարող է ընկնել և բեկորոտվել։ Առաջարկում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խաչքարի հետագա պահպանությունը տեղում կազմակերպելու կամ էլ անհրաժեշտության դեպքում այն ժամանակավորապես ավելի ապահով կացարան տեղափոխելու նպատակով։ Նաև առաջարկում եմ պեղման-մաքրման աշխատանքներ ձեռնարկել հնավայրը հետազոտելու, ամրակայման և պահպանական համալիր միջոցառումներ անցկացնելու համար»:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
71220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
78919.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
48818.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
93218.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
49217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
53516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
208715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
78213.09.2026, 16:48