Պուտինը և Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Առաջնորդների զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրման համատեքստում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում: Վլադիմիր Պուտինը կարևորեց լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների կանխման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով համակարգելու ջանքերը՝ տարածաշրջանը կայունացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախագահները նաև նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն այլընտրանքի չկա, այն հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
3503:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6201:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
11500:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7500:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
73Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
58Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
86Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
133Երեկ, 22:18