«Ամենազավեշտալին այն է, որ հարցի համար շնորհակալություն է հայտնում լրագրողին». Հովհաննես Գալստյան
![]() 416 Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 17:40 Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք Սերժիկի՝ դասականի բառերով ասած աննախադեպ հարցազրույցներն օդում, ջրում և ցամաքում: Նախօրոք որոշած ցուցակով հեռուստաընկերությունների լրագրողներին տալիս էին նախօրոք կազմած հարցեր և նա վստահ պատասխանում էր «տհաճ» և «ոչ ցանկալի» հարցերին: Հետո նախագահականի աշխատակազմից նորից մի լրիվ օր էր պահանջվում, որպեսզի մոնտաժեին հարցազրույցը, հեռացնեին անցանկալի մասերը և միայն դրանից հետո հեռուստաընկերություններն իրավունք էին ստանում այն եթեր հեռարձակել: Երեկ ընդամենը հինգ րոպե կարողացա դիտել Քոչի հարցազրույցը: Հակառակի նման նայեցի այն պահը, երբ նա ասում էր, որ կալանք դրված իր ֆինանսները՝ «Սիստեմա»-ից ստացված աշխատավաձների գումարներն են: Մեր՝ «օբեկտիվ» քննադատությամբ զբաղվող լրագրողներից գոնե մեկի մտքով չանցա՞վ հարցներ, թե դու, կուլտուրական մարդ, աշխատավարձով ապրող քյասիբ մարդ, առանց շատ մեծ ներդրում կատարելու, ի՞նչ գործ ունես ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, այն էլ ձայնի իրավունքով: Հաստատ կարող եմ ասել, որ առանց ֆինանսական մեծ ներդրման, միայն գեղեցիկ աչքերի համար նա իրավունք չէր ունենա ասենք ՄՏՍ-ի նման գիգանտի տնօրենի հետ նույն հարցի շուրջ հավասարը հավասարի հետ քվեարկելու:(Առավել ևս, որ աչքերն այդքան էլ սիրուն չեն): Իսկ ամենազավեշտալին այն է, որ հարցի համար շնորհակալություն է հայտնում լրագրողին: Շնորհակալություն հայտնիր Վիկտոր Սողոմոնյանին՝ հարցաշարը կազմելու, իսկ քո աջԱՐԱԿից լրագրողներին՝ այլ հարցեր չտալու համար: Հ. Գ. Հին Հռոմում, սենատում ելույթ ունենալիս, ինչ թեմայի մասին էլ խոսեր, Մարկոս Պորկիոս Կատոն Ավագն ասում էր՝ Բայց, այնուամենայնիվ, Կարթագենը մեր թշնամին է և այն պետք է կործանվի... Իհարկե, դժվար է երկրիդ բյուջեից շատ փող ունեցողին դատել, բայց Կատոն Ավագի ոճով ասենք, որ երկիր թալանողը պետք է բանտում լինի և կրի իր արժանի պատիժը...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
