«Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»․ Զայցև

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ. փոխանցում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը մեծ անհանգստությամբ է ընդունել վերջերս մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրված իրավիճակը: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ տարաձայնություններ միջազգային ասպարեզում, պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով», - ասել է նա:
Զայցևը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը գործադրել է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ գործնական փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցևը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ադրբեջանցի և հայ գործընկերների միջև վերջերս կայացած հեռախոսազրույցներն ու քննարկումները:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
8818:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
17114:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
20211:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
20610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
12509:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11709:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
14201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14700:24