ԱԱԾ-ն նոր գործ է հարուցել Վանեցյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։ Երեկ ԱԱԾ-ն նրան հրավիրել էր հարցաքննության՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։
Ապա հայտարարեց, որ «Արթուր Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) է նշանակել նախկինում ծառայությունից արձակված 51 տարեկան փոխգնդապետի», ինչն ԱԱԾ նախկին տնօրենն ու նրա փաստաբանն անհեթեթություն և օրենքի չիմացություն որակեցին։
Եվ քանի որ մեղադրանքը, իրոք, անհեթեթ է, ու քաղաքական միտումը՝ ակնհայտ, երեկ, մեր տեղեկություններով, արդեն նյութերի նախապատրաստումը մերժվել է, և այս գործը դեռ չհարուցված՝ փակվել է։
Սակայն, քանի որ վարչապետի հրահանգը շատ խիստ է՝ ամեն գնով հետապնդում սկսել Վանեցյանի դեմ, երեկ ԱԱԾ-ն նոր գործ է երկնել, և անգամ մարդ են ձերբակալել։ Հիմա էլ փորձում են ապօրինի զենքի մեղադրանք ներկայացնել Արթուր Վանեցյանին:
«Այս սցենարի զավեշտն այն է, որ զենքը, որն իբր՝ ապօրինի է և պատկանում է Վանեցյանին, գտնվում է ոչ թե նրա տնօրինության տակ, ասենք՝ իր տանը կամ գրասենյակում, այլ՝ ԱԱԾ-ում։ Մեզ հանձնարարել են հայտարարել, թե իբր ԱԱԾ-ի աշխատասենյակներից մեկում հայտնաբերվել է մի ապօրինի զենք, որը պատկանում է Ա․ Վանեցյանին»,- ասաց ԱԱԾ մեր աղբյուրը:
Ի դեպ, «ապօրինի» զենքը գտնվելիս է եղել ԱԱԾ սպառազինության բաժնում, որի պետն այժմ ձերբակալված է։ ԱԱԾ-ից մեզ ասացին՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8103:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
8902:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9301:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
16400:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8500:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
82Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
79Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
80Երեկ, 23:36