Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին հայտարարել է Իվանիշվիլիի դեմ պայքարի մասին

Վրաստանի նախկին վարչապետ ու ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, ով համարվում էր Վրաստանում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, հայտարարել է, որ չի հավակնում խորհրդարանի անդամ լինելու կամ կառավարությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, սակայն պատրաստ է ստանձնել շարքային մարտիկի դերը, գրում է Sputnik Georgia-ն։
Վանո Մերաբիշվիլին Facebook սոցցանցում գրել է․ «Ես ներգրավվելու եմ Իվանիշվիլիի ռեժիմի դեմ պայքարում, դա լինելու է պայքար ոչ թե անձնական շահի, այլ իմ ազգի ապագայի համար»։ Խոսելով Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության մասին՝ Մերաբիշվիլին գրել է․
«Մոտենում են մեր երկրի համար կարևորագույն օրերը: Նորացված «Ազգային շարժումը» միակ ուժն է, որն այս պայքարում որոշիչ դեր է ունենալու, ընտրություններում հաղթանակ տանելու և ազգին ապագա վերադարձնելու բավարար հնարավորություններ ունի»:
Հիշեցնենք՝ Վանո Մերաբիշվիլին փետրվարի 20-ին ազատ էր արձակվել 6 տարի 9 ամիս կալանքից հետո։ Նա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միավորված ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ է:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
260Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
173Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
218Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
211Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
175Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
169Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14119.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
13919.09.2026, 23:12