«Մինչ օրս Հաց բերողին նվիրված հուշարձանի նախագծի վերաբերյալ որոշում չի կայացվել». Անահիտ Թարխանյան
![]() 642 Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 17:20 Ճարտարապետ, հասարակական գործիչ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թավշյա հեղափոխությունից հետո նոյեմբեր ամսից ի վեր Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձանի նախագիծը հանձնել ենք քաղաքապետարան, իսկ անցյալ տարի աշնան վերջ ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն անդրադարձել է առաջարկին, ուսումնասիրել այն։ Մինչ օրս կառույցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել, պատասխան չենք ստացել, չի տրամադրվել ճարտարապետանախագծային առաջադրանք․․․ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կերպարը դարձել է 21-րդ դարում հայի առաքինության, իսկ իր ինքնազոհ ու ոգեղեն արարքը՝ ուղեցույց բոլորիս համար որպես քաղաքացիական հանրության խորհրդանիշ, և հենց այդ պատճառով էլ առաջարկվեց այն տեղադրել Մաշտոցի պուրակում։ Հուշարձանի նախագիծն իրականացվել և տեղն ընտրվել է այնպես, որ չվնասվի պուրակում աճած որևէ մեծ ու փոքր ծառ կամ էլ բուսահող։ Շատ ափսոս, որ այն չկառուցվեց, իսկ դրա փոխարեն հատվեցին քաղաքի առանց այն էլ սակավաթիվ մեծ ծառերը, բուսահողն էլ գնաց բետոնի տակ»: |

Մահացել է Զորի Բալայանը
33105.04.2026, 10:18
Իտալիայի թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
180130.03.2026, 13:49
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը (տեսանյութ)
63230.03.2026, 11:30
«Խազեր 2026». հայտնի են մրցանակակիրները
63929.03.2026, 22:18
Ներկայացվում է «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը
77826.03.2026, 22:00
«Կանազ» մշակույթի տունը՝ հրդեհից հետո (լուսանկար)
74926.03.2026, 20:48
«Միջազգային կառույցների ընտրովի մոտեցումները նպաստում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականության շարունակականությանը». հայտարարություն
86725.03.2026, 03:06
«Թող նախանձողները պայթեն». Թուրքիայում հայտնաբերվել է 1500-ամյա խճանկար (տեսանյութ)
289924.03.2026, 20:58



