«Իմ նախատատը կթքեր նրա աչքերին»․ Սիմոնյանը՝ Փաշինյանին

Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով նրա 2005 թվականին արված արտահայտությանը։ «Նիկոլ Փաշինյան, 2005 թվական. Եկե՛ք դադարենք մեր նախնիներին գովաբանել, իսկ ի՞նչ ենք ժառանգել մեր նախնիներից, ի՞նչ են թողել նրանք իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու ստիպված ես սկսել զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են միայն ցեղասպանություններ, նվաստացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, ծայրաստիճան դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, ես նախատում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի այսօր մենք ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները չեն հոգացել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովաբանում են մեր նախնիներին»: «Իմ ոսկե նախատա՛տ, ով վերապրել է ցեղասպանությունը և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակել է, լավ է, որ դու հիմա սա չես տեսնում, սիրելի՛ս»,- գրում է Սիմոնյանը՝ հավելելով․ «Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումը Հայաստանում այդքան մեծ աղմուկ բարձրացրել: Ես իրոք չեմ հանդիսանում այն հանրության մասը, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, ով արհամարհում է հայոց մեծ պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը»:

«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
2016:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
3616:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
7516:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4516:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4715:48
«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման (տեսանյութ)
5515:18
«Գլխավոր խնդիրը մնում է միասնական պայքար մղելը»․ Լիդյա Մանթաշյան
5315:12
Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5514:54