#Ford-ն իր գործարանում ստեղծել է ռոբոտ շների

Ford-ն ԱՄՆ-ում, փոխանցման տուփերի արտադրության իր գործարանում (Van Dyke Transmission Plant) սկսել է օգտագործել երկու ռոբոտ-շների, որոնք մշակվել են Boston Dynamics ընկերության կողմից: Չորքոտանիներից մեկը գործարանում ստացել է Fluffy (Փափկամազ) մականունը, իսկ երկրորդը պահպանել է մշակողի կողմից տրված մականունը՝ Spot (Բծիկ)։
Առաջին օրերին նրանց կկառավարի օպերատորը, բայց հետո նրանք կանցնեն ինքնավար ռեժիմի:
Ռոբոտների խնդիրն է ստեղծել գործարանի մանրամասն 3D մոդելը։ Կիբերնետիկ շներից յուրաքանչյուրը հագեցած է հինգ բարձրակարգ տեսախցիկներով։ Ռոբոտները կարող են շարժվել ժամում մինչև երեք մղոն արագությամբ, թափանցել այն վայրերը, որոնք հնարավոր չէ նկարահանել սովորական 3D տեսախցիկների միջոցով, այսպիսով, մոդելը ավելի որակյալ կլինի:
Բացի այդ, սովորական «ծավալի» նկարահանումը տևում է մոտ երկու շաբաթ, ռոբոտները կկարողանան դա անել շատ ավելի արագ. Եվ դրանք ընկերության համար ավելի էժան կլինեն, քան մի շարք 3D տեսախցիկներ։
Գործարանների 3D մոդելներն անհրաժեշտ են արագ արտադրության վերակազմակերպման համար: Որքան ավելի մանրազնին է մոդելը, այնքան ավելի հեշտ է գործարանը նոր խնդիրների առաջադրանքների համար օգտագործելը, նշել են Ford-ի մասնագետները: Արդյունքում դա կհանգեցնի նրան, որ ընկերությունը կկարողանա ավելի օպերատիվ կերպով յուրացնել և շուկա հանել ավտոմեքենաների նոր մոդելներ։

«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
165Երեկ, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
175Երեկ, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
179Երեկ, 19:06
«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
29409.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
38709.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
70506.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
74905.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
78604.11.2026, 22:30