Վանաձորի բնակիչը մետաղյա ձողով խփել է արտադրամասի պահակի գլխին. վերջինս մահացել է
287 Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 18:45 Օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել է նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում վնասվածք էր հայտնաբերվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները ճշտել են կասկածյալի ինքնությունը և տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ժամը 12.45-ին Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին: Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է: Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին։ Քննությունը շարունակվում է։ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
26023.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
67423.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
27522.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
40922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
29122.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
51922.04.2024, 11:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
20522.04.2024, 10:18Ուկրաինան հայտնել է, որ Սև ծովում ռուսական հնագույն նավ է խոցել
46522.04.2024, 09:54