Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները
![]() 395 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 01:30 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները՝ Եվրոպայից հրավիրված մեծանուն հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։ Վերջինս համագործակցում է աշխարհի լավագույն դիրիժորների, մենակատարների, երաժշտական կոլեկտիվների հետ, և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Խաչատրյանի թիվ 2 և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաների վերջերս արված ձայնագրությունները ունկնդրելուց հետո մեծ ուրախությամբ իր ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրություններն, ինչն իսկապես մեծ պատիվ է Հայաստանի և նվագախմբի համար։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծում է՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի խոսքով՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Փառատոնին պետք է մասնակցեին և Հայաստան ժամանեին բազում ճանաչված մենակատարներ և դիրիժորներ։ Սակայն այս պահին ամենաիրատեսական տարբերակը սիմֆոնիաների ձայնագրությունն է։ Սիմֆոնիաների ձայնագրման և տեսագրման աշխատանքներից բացի, հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև այլ միջոցառումներ։ Նախատեսվում է կազմակերպել ՀԱՖՆ մենակատարների կամերային համերգների առցանց հեռարձակում։ «Ասոնանս» անսամբլը հանդես կգա «Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով» ծրագրով՝ ներկայացնելով բեթհովենյան թեմաներով գրված 9 պիեսների պրեմիերա։ Կպատրաստվի և կցուցադրվի Բեթհովենին նվիրված վավերագրական ֆիլմաշար, ինչպես նաև կկազմակերպվի գիտական վեբինար, որի ընթացքում անդրադարձ կկատարվի մեծանուն կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
225Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
386Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
87825.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
84324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
50424.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
45424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
46923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
62921.02.2026, 00:42
