Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

ՃՏՊ՝ Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին. կա մեկ զոհ և վեց տուժած

ՃՏՊ՝ Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին. կա մեկ զոհ և վեց տուժած
595
Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 10:35

Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և վեց տուժած։