«Թամարա Մարությանը գնահատելի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում». Գ. Սունդուկյանի թատրոն

Այսօր սգում ենք մեր թատրոնի նվիրյալներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր՝ Թամարա Մարությանի և նրա ընտանիքի ողբերգական վախճանը։
Թամարա Մարությանը երկար տարիներ աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական բաժնում և գնահատելի ներդրում ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում։
Կորուստն անդառնալի է, ցավը՝ անսփոփ։ Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ծնողներին, հարազատների ու ընկերներին։ Մայր թատրոնի առցանց հեռարձակվող ծրագրերը մեկ շաբաթով կդադարեցվեն՝ ի հիշատակ մեր սիրելի Թամարայի։
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը՝ 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու 2 երեխաները:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
28129.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
40528.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
202924.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
74923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
76823.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
291720.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
211419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
96318.09.2026, 23:42