Մինսկում ցույցերի երկրորդ օրը՝ ժամանակագրական հաջորդականությամբ. ֆոտոշարք

Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ երկրի նորընտիր ղեկավարի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ցույցերի երկրորդ օրը ներկայացնում ենք ժամանակագրական հաջորդականությամբ:
08:41 Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը: Նա ժամանել է Լիտվա, հայտարարել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
08:00 Համացանցում տարածվում են հայտարարություններ, որտեղ բելառուսցիներին խնդրում են չգնալ աշխատանքի և միանալ համապետական գործադուլին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործադուլը «բողոքելու օրինական և անվտանգ միջոց է»:
06:58 ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և կոչ արել «թափանցիկ» եղանակով հաշվարկել ձայները: «Քաղաքացիները (խմբ՝․Բելառուսի) բողոքում են խաղաղ ձևով և պահանջում են ձայների ճշգրիտ հաշվարկ իրականացնել, իսկ նրանց դիմավորում են հատուկ նշանակության ուժերը՝ լուսարձակային նռնակներով, արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով»,-ասել է Բայդենը:
04:07 Օգոստոսի 11-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է հայտարարել ռազմական դրության սահմանման մասին, գրում են բելառուսական ԶԼՄ-ները:
03:18 Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ համաձայն որի Մինսկի Կալվարյսկայա փողոցում կանգնած լրագրողները հատուկ հարձակման են ենթարկվել։ Նրանք բավականին հեռու են գտնվել ցուցարարներից, կրել են դեղին բաճկոններ, սակայն ենթարկվել են հարձակման հատուկջոկատայինների կողմից։ «Նաշա Նիվա»-ի թղթակից Նատալյա Լուբնեվսկայան վիրավորվել է ռետինե գնդակից՝ ոտքի շրջանում, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: TUT.BY-ի լրագրողը նույնպես կրծքավանդակի հատվածում ռետինե փափուշտից վիրավորվել է:
02:24 Լիտվայի նախագահը Եվրամիությանը կոչ է արել քննարկել Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը։












«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
3901:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
5300:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4800:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
64Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
80Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
72Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
86Երեկ, 21:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
72Երեկ, 20:42