Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տևական ժամանակ է՝ ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ:
Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։
Հարգանքով՝
Մանե Թանդիլյան
Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու։
Հ․Գ․Գ․ Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, եթե որևէ մեկիդ տվյալները չունեմ, սակայն համարում եք, որ պետք է ունենամ, խնդրում եմ առանձին հաղորդագրություն ուղարկել ինձ տասը օրվա ընթացքում, որից հետո այս հաշիվը կապաակտիվանա»:

«Փողոցի «գեներատորը» քաղաքականությունն է». Հակոբ Բադալյան
4303:12
«Դեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել». Արա Պողոսյան
7802:36
«Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
7301:30
«Ընտրությունների այլ նախնական արդյունքներ». Վահե Հովհաննիսյան
86Երեկ, 22:42
Գոհար Մելոյանը ներողություն հայտնեց սխալ տվյալ հայտնելու համար և հրապարակեց նոր փաստեր (տեսանյութ)
158Երեկ, 22:30
«Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնել, բայց գնալու ենք ավելի խորք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
94Երեկ, 18:48
«Հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից». Տաթևիկ Հայրապետյան
68Երեկ, 18:12
«ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժեղ hարված կհասցնի Իրանին». Թրամփ
158Երեկ, 17:49