«Անհասկանալի է վարչապետի կցկտուր պատասխանը՝ Ստեֆան Սակուրին». Էդմոն Մարուքյան
![]() 385 Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 21:44 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական ուժերը երբեք որևէ գործողությունում պատերազմական հանցագործություն թույլ չեն տվել։ Անհասկանալի է՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի կցկտուր պատասխանը հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրին, երբ վերջինս ուղղակիրորեն մեղադրեց մեզ Արցախում 1980 և 1990֊ականներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ առաջարկելով Վարչապետին ներողություն խնդրել։ Վարչապետը ոչ միայն պետք է հստակ արձագանքեր ու ի լուր ամբողջ աշխարհի բացառեր հայկական ուժերի կողմից նման գործողությունների կատարումը, այլ նաև հիշեցներ ադրբեջանական ուժերի կողմից Արցախյան պատերազմի սկզբում և ընթացքում, ինչպես նաև բոլորովին վերջերս 2016 թվականին քաղաքակիթ աշխարհի աչքի առաջ Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գլխատումների, խոշտանգված դիակների, աշխարհում ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից հայ խաղաղ բնակչյության նկատմամբ իրականացված վայրագությունների, քաղաքացիական անձանց և տարեցների սպանությունների, Գուրգեն Մարգարյանի գլխատման և հերոսացման դեպքը։ Այս ամենի մասին մենք պետք է անդադար և բոլոր հարթակներում բարձրաձայնենք, բաց չթողնենք ոչ մի հնարավորություն և չկարկամենք, երբ մեզ մեղադրում են ինչ֊որ իրավախախտում թույլ տալու մեջ։ Այլապես, երբ ամբողջ աշխարհով մեծ դիտում ունեցող հաղորդման շրջանակներում պատերազմական հանցագործություն կատարածին դարձնում են զոհ, կարծես՝ փորձում են մաքրել նրա վրայից պատասխանատվության հետևանքները՝ այն տարածելով իր բնօրրանի համար պայքարողների վրա։ Պետք է այս հարցում հստակ լինել ու հստակ պատասխանել՝ Ադրբեջանի գործող իշխանությանը հավասարեցնելով իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ոճի պատերազմներ վարող պետության մակարդակին»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
