«Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո». Սոսի Թաթիկյան
![]() 370 Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 22:30 Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո: Մի քանի կարևոր կետերից կարևորագույնն այն է, որ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ: Այդ ձեռագիրը երբեք բնորոշ չի եղել մեզ: Դա միշտ բնորոշ է եղել հակառակ կողմին՝սկսած Սումգայիթի ու բաքվի ջարդերից (անգլերեն massacre և ոչ թե սլավոնական погром) և 1988-1994 թթ. լայնածավալ գործողությունների ժամանակ տղի ունեցած պատերազմական հանցագործություններից, վերջացրած 2004 թ. Գուրգեն Մարգարյանի գլխատմամբ, 2016-ին մի քանի քաղաքացիական անձանց, ծերերի, զինվորների, անգամ եզդի զինվորի գլխատմամբ, ու և նաև 2020 թթ. մանկապարտեզի, Կովիդի դիմակների, բնակելի տների ռմբակոծմամբ և ատոմակայանին ուղղված սպառնալիքով: Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ փոխադարձ հրետակոծությունից երբեմն տուժել է նաև քաղաքացիական բնակչությունը, սակայն հայկական կողմը երբեք միտումնավոր չի թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, երբեմն նրանք օգտագործվել են որպես մարդկային վահան հարևանի կողմից: Միակ դրվագը, երբ Հայաստանը բացահայտ մեղադրվում է պատերազմանական հանցագործության մեջ, Խոջալուն է, որի՝ հարևանի կողմից կազմակերպած լինելու վերաբերյալ կան բավարար ապացույցներ: Ինչքան հիշում եմ, ժամանակին այդ ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Կարե Նազարյանը Խոջալուի իրադարձությունների իրական բնույթի վերաբերյալ այդ մասին հիմնավոր տեղեկանք էր տարածել ՄԱԿ-ում: Այդ տեղեկանքը պետք է անգիր անել: Ցավոք, մոտս չի պահպանվել, սակայն վստահ եմ, որ ԱԳՆ-ն ունի»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
