Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է
661
Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 10:35

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Նշվում է օգոստոսի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարգ է մատուցվում։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։