Լուկաշենկոն ահաբեկել է ընդդիմադիրներին, ապա «ծնկի իջել» յուրայինների առջև
![]() 1599 Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 16:50 Ելույթ ունենալով Մինսկում՝ իր կողմնակիցների միտինգին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն հայտնեց՝ ասելով. «Երախտապարտ եմ, որ հանդուրժում եք ինձ արդեն քառորդ դար, մի մարդու, ով եկել է շրջանից: Ես կանչել եմ ձեզ, որ դուք պաշտպանեք ձեր երկիրը, անկախությունն ու ընտանիքները: Ես չէի ուզում ձեզ կանչել հրապարակ, դուք առանց այդ էլ շատ հոգս ու գործ ունեք: Դուք հացն եք հավաքում ու երեխաներին եք դպրոց ճանապարհում»,- ասել է նա: Նա նաև հիշեցրել է, որ 90-ականներին, ելույթ ունենալով հրապարակի միտինգին, խոսք է տվել, որ այլևս թույլ չի տալու նման միտինգներ: «Ես փողոցների ու հրապարակների կողմնակիցը չեմ, իմ մեղքը չէ, որ ստիպված ձեզ հրապարակ կանչեցի: Դե ասեք՝ դուք ի՞նչ եք ուզում: Ազատությո՞ւն: Է՞լ ինչպիսի ազատություն: Փոփոխություննե՞ր: Ի՞նչ փոփոխություններ, ի՞նչն ենք փոխելու: Բարեփոխումնե՞ր: Ասացեք՝ ինչպիսի, հենց վաղն էլ սկսենք»,- հայտարարել է նա: Նա նաև ահաբեկեց՝ ասելով. «Բելառուսցիները կմահանան՝ որպես ազգ, եթե ընկնեն այն երկրների խելքին, որոնք պահանջում են նոր ընտրություններ: Նայեք, մեր սահմանից 15 թռիչքային րոպեի հեռավորության վրա են տանկերն ու ինքնաթիռները: Ու դա պատահական չէ: ՆԱՏՕ-ական զորքերի տանկերի թրթուրներն արդեն կրծում են մեր դարպասները: Մեր արևմտյան սահմանների մոտ ռազմական ուժերի կուտակումներ են՝ Լիտվան, Լատվիան, Լեհաստանը: Եվ, ցավոք, մեր հարազատ Ուկրաինան, որի ղեկավարությունը կարգադրում է մեզ նոր ընտրություններ անցկացնել: Եթե միայն մենք ենթարկվենք նրանց, մենք կընկնենք տեղապտույտի մեջ և կվերանանք որպես պետություն, ազգ և ժողովուրդ: Անգամ եթե ես մահացած լինեմ, ես թույլ չեմ տա հանձնել երկիրը: Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առաջ, դուք դրան արժանի եք»: Այս խոսքերից հետո, այնուամենայնիվ, Լուկաշենկոն բառացիորեն ծնկի չիջավ, այլ միայն խոնարհվեց: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
