Մահացել է պատմաբան, հնագետ Իգիթ Ղարիբյանը
![]() 839 Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 22:05 Վախճանվել է հայ պատմաբան, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2005) Իգիթ Ղարիբյանը: Ծնվել է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում: 1960-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով: 1974 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով: 1968 թվականից դասավանդում էր Երևանի պետական համալսարանում: 2001-2004 թվականներին եղել է ԵՊՀ հնագիտության, 2005 թվականից մինչև 2009 թվականը՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, 2000 թվականին՝ Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2003 թվականից համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Միջնադարյան Հնագիտության բաժնում: 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Իգիթ Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
225Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
386Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
87825.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
84324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
50424.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
45424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
46923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
62921.02.2026, 00:42
