«Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը». Ավետիք Իշխանյան
![]() 263 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 14:10 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտո՞ն, թե՞ արժանապատվություն Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից։ Հետաքրքրական է, որ նա կառավարության, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր։ Այդ նշանակում էր, որ նրա ՍԴ դատավոր դառնալու համար, առնվազն 88 ձայն ապահովված էր։ Սակայն, «Իմ քայլի» պատգամավորները, ցուցադրելու համար իբր իրենց ինքնուրույնությունը, Վահրամ Ավետիսյանին հրավիրել էին «փակ» քննության։ Պատկերացնում եմ, թե ինչպես իրար հերթ չտալով հարցերի տարափ են տեղացել թեկնածուի գլխին՝ մի կողմից իրենց ցուցադրելով, մյուս կողմից փորձելով նրա հավատարմությունը «թավշյա հեղափոխության արժեքներին» և անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Եթե հաշվի առնենք նաև Նիկոլ Փաշինյանին սատարող ՀԱԿ-ականների հիասթափությունը, որ իրենց թեկնածուններից չի եղել առաջադրվողը և անտեղի վարկաբեկումները, կարելի է հասկանալ Վահրամ Ավետիսյանին։ Կարծում եմ, որ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը։ Ուրախալի է, որ ամեն ոք չէ, որ հանուն բարձր պաշտոնի պատրաստ է անցնել նվաստացումների միջով։ Սպասենք ՍԴ հաջորդ թեկնածուների պահվածքին․․․»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
