Լուկաշենկոն նոր ընտրություններ է խոստացել՝ մեկ նախապայմանով
![]() 940 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 20:50 Այսօր վաղ առավոտից համաբելառուսական գործադուլին են միացել ևս մի քանի ընկերություններ ու գործարաններ, ինչպես նաև՝ հեռուստատեսության աշխատակիցներ: Խաղաղ բողոքի ակցիային են միացել նաև գիտության, մշակույթի, առողջապահության, երկաթուղային ոլորտի աշխատակիցներ: Ալեքսանդր Լուկաշենկոն իրականացրել է նախատեսված այցը Մինսկի անվաքարշակների գործարան, որտեղ նախ հայտարարել է. «Քանի դեռ ինձ չեք սպանել, նոր ընտրություններ չեն լինի: Հույս չունենաք, թե ես ճնշման տակ ինչ-որ բան կանեմ: Ընտրություններ չեն լինի: Որովհետև չի լինի ո՛չ Մինսկի անվաքարշակների գործարան, ոʹչ ՄԱԶ, ոʹչ ԲԵԼԱԶ. կես տարում մենք ամեն ինչ կոչնչացնենք»: Ավելի ուշ, սակայն, Լուկաշենկոն պայման է դրել՝ ընտրություններ կլինեն, սակայն՝ նոր Սահմանադրություն ընդունելուց հետո: «Ուրեմն, տղերք, այսպես կլինի, մենք պետք է ընդունենք նոր, մեր ուզած Սահմանադրությունը: Այնպես, որ նույնիսկ «այլըտրանքայինցիք» դեմ չլինեն: Դուք այն պետք է ընդունեք հանրաքվեի արդյունքում, որովհետև նախորդ Սահմանադրությունն էլ ընդունվել է հանրաքվեով: Ու ըստ նոր Սահմանադրության՝ եթե դուք ուզենաք, ընտրություններ կանցկացնեք՝ թեʹ խորհրդարանի, թեʹ նախագահի, թեʹ վարչապետի, թեʹ նոր օրգանների»: Լուկաշենկոն աշխատակիցներին նաև կոչ է արել փոխզիջումների գնալ: «Պատրաստ եմ կիսվել նաև նախագահական լիազորություններովս, սակայն՝ ոչ ճնշման ներքո և ոչ՝ փողոցի ուժով: Տղեʹրք, ներկայացրեք ձեր պահանջները, պահանջեʹք, գոռացեʹք, միայն թե արտադրությունը միʹ կանգնեցրեք, թե չէ կլինի՝ ինչպես 90-ականների կեսերին»,- ասել է նա բանվորներին: Նա նաև խոսել է ցուցարարների ու համացանցային օգտատերերի մասին. «Այսօր պետք է ուղեղով մտածել, ոչ թե՝ այֆոն-հեռախոսներով: Մտածեʹք: Դուք բոլորին փոխանցեք, որ ոչ ոք ոչ մեկին ոչնչում չի համոզի: Վեʹրջ: Հասել եք սահմանագծի, որը եթե անցնեք, Աստված ձեզ հետ: Եթե թափվեք փողոցներ, մի կերպ կհանդուրժենք, բաց եթե ջարդուփշուր անեք, պատասխան կտաք: Սա էլ իմ տղամարդավարի խոսքը |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
