Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նորմալ է, որ Հայաստանի վարչապետը շնորհավորում է պաշտոնական տվյալներով ընտրված մարդուն». Ն. Սարգսյան

«Նորմալ է, որ Հայաստանի վարչապետը շնորհավորում է պաշտոնական տվյալներով ընտրված մարդուն». Ն. Սարգսյան
220
Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 01:00

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք լավ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում Բելառուսում, քանի որ նույնը ապրել-զգացել ենք, բայց մեղադրել Նիկոլ Փաշինյանին, որ շնորհավորել է Լուկաշենկոյին, նշանակում է ոչ մի բան չհասկանալ քաղաքականությունից։ Եվ Էստեղ հարցը «Ռեալպոլիտիկը» չէ. ամեն ինչ ավելի պարզ է։

Գործընկեր երկրում պաշտոնական արդյունքով ընտրված մարդուն դու պարտավոր ես շնորհավորել։ Չշնորհավորել նշանակում է միջամտել այդ երկրի ներքին գործերին։ Այլ երկրի ներքին գործերին միջամտելու համար կա՛մ պիտի գերտերություն լինես, կա՛մ քո շահերը այնպես պիտի ոտնահարվեն, այլ ելք չունենալով էդպիսի ռիսկի գնաս։ Հայաստանը ո՛չ գերտերություն է, ո՛չ էլ Բելառուսում էգզիստենցյալ շահեր ունի, հետևաբար նորմալ է, որ Հայաստանի վարչապետը շնորհավորում է այն մարդուն, որը պաշտոնական տվյալներով ընտրվել է։ Վաղը ընդդիմությունը թող հաղթի, Լուկաշենկոն հրաժարական տա՝ էդ դեպքում Փաշինյանը կշնորհավորի արդեն Բելառուսի նոր ղեկավարին։ Սա կոչվում է քաղաքականության մասին տարրական իմացություն։ Եթե դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը ձեզնից պակաս գիտի, որ Բելառուսում ընտրությունների արդյունքները գլխիվայր շուռ են տվել, սխալվում եք։

Իսկ ի՞նչ է «Ռեալպոլիտիկը»։ Ես կխնդրեի այդ բառը ափռ-ցփռ չօգտագործել, քանի որ ռեալպոլիտիկը դաժան և անբարոյական բան է։ Եթե (Աստված չանի) Լուկաշենկոն որոշի Գրադով ռմբակոծել սեփական ժողովրդին, մի 1000 մարդ մեռնի, ինքը մնա իշխանության ու զանգի Փաշինյանին ու խնդրի, որ վերջինս Բելառուսի ընդդիմությանը դատապարտող և իրեն պաշտպանող հայտարարություն անի ու փոխարենը խոստանա, որ էժան գնով զենք կվաճառի, ու ասենք, եթե էդ դեպքում Փաշինյանը տեսնի, որ մենք իրոք ունենք էդ զենքի կարիքը ու 100 միլիոն դոլար խնայելով կարելի է էդ զենքը էժանով առնել ու համաձայնվի անել էդ հայտարարությունը, դա կլինի ռեալպոլիկտիկ՝ մարդկային առումով անբարոյական գործողություն, որը սակայն ունի պետական շահը պաշտպանող նպատակ։ Պետական գործիչները (նույնիսկ ամենամեծերը և հերոսները) երբեմն գնում են այդպիսի անբարոյական քայլելի։

Բայց սա էդ դեպքը չէ։ Ցավոք, Հայաստանի միջազգային կշիռը չափազանց փոքր է, որ Հայաստանի որևէ ղեկավար նմանատիպ ռեալպոլիտիկ քայլերի առիթ ունենա։ Իսկ Լուկաշենկոյին շնորհավորելը, կրկնում եմ, ոչ թե ռեալպոլիտիկ է, այլ միջպետական շփումների համար ընդունված կարգ։

Զուտ մարդկայնորեն ես վստահ եմ, որ ով մասնակցել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը, հոգու խորքում ուզում է, որ ԲԵլառուսի ժողովուրդը օր առաջ տապալի բռնապետ Լուկաշենկոյին և ազատ երկիր կառուցի»։