Արցախի նախագահը խիստ նկատողություն է տվել 2 նախարարի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարին
![]() 4973 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 22:10 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին՝ պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու և փակ տարածքում առանց դիմակի աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու համար: Նման գործելաոճը համարում եմ անընդունելի, իսկ այսուհետ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման կարգազանցություն թույլ տալը պատժվելու է պաշտոնանկությամբ: Օրինականություն ապահովելու և համավարակի տարածումը կանխարգելելու համար պատասխանատու ենք բոլորս, և ոչ ոք չպետք է իրեն արտոնյալ համարի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
