«ՌԴ մասնակցությամբ մեզնից ակնկալվում էր հրադադարի նոր համաձայնագիր, որը մերժեցինք». Սերժ Սարգսյան
![]() 883 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 12:35 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ընթերցեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին հնչեցրած իր ներածական խոսքը: «Հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ մինչև այսօր համապարփակ, հանրայնորեն չեմ անդրադարձել քառօրյա պատերազմի մասին տարատեսակ հարցերին ու շահարկումներին: Սկզբում չկար դրա անհրաժեշտությունը, իսկ հետո՝ նպատակահարմարությունը: Երբ հրապարակ է նետվում թեզ՝ հաղթանակ, թե՞ պարտություն էր, հարցադրում անողները պետք է պատկերացում ունենան՝ ի՞նչ է հաղթանակն ու պարտությունը: Ակնհայտ է, որ պատերազմներն ինքնանպատակ չեն լինում, միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ... Արդյոք հնարավո՞ր էր կանխել, կամ խուսափել պատերազմից, կարծում եմ՝ հնարավոր չէր, պատերազմից խուսափելու միակ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը չէր էլ քննարկվում ու անընդունելի էր մեզ համար: Հաղթանակը քաղաքական նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով: Ադրբեջանի գերնպատակը՝ բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում: Երկրորդ՝ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Երրորդ՝ Ադբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանությունն ու բանակում պարտվածի բարդույթը վերածել ուժեղի: Կարող եմ թվարկել նաև այլ նպատակներ, բայց այսքանով բավարարվենք... Ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլ դիվանագիտական ասպարեզում, ապացուցվեց, որ ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում, ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ՝ ՌԴ մասնակցությամբ, մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, որը մերժեցինք՝ պնդելով, որ վերահաստատվի 1994-ի հրադադարի անժամկետ բնույթը»: Սերժ Սարգսյանը հավելեց, որ վերջին տարիներին միֆեր են տարածվում բահերով կռվող, սոված, առանց փամփուշտի մնացած զինվորների մասին՝ որակելով այն «ամոթ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
