Նոր բացահայտումեր «Արջերի» քարանձավում
![]() 503 Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ., 18:30 Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի» քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։ Աշխատանքներն իրականացվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի արշավախմբի հետ համատեղ։ Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։ Ուշագրավ է, որ փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (250000-35000 տարի), ինչի մասին են վկայում նաև գտնված մի քանի միջին հին քարեդարյան գործիքները։ Աշխատանքների ընթացքում փաստագրվել է նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ։ Ուսումնասիրությունները շարունակվում են: ![]() ![]() ![]() ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
225Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
386Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
87825.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
84324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
50424.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
45424.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
46923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
62921.02.2026, 00:42




