Ամուլսարի պաշտպանները նամակ են հանձնել կառավարությանը
![]() 267 Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ., 19:35 Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կառավարության դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա է իրականացվել: Ցուցարարներին է մոտեցել առավարության ներկայացուցիչը և վերցրել նրանց նամակ-պահանջը՝ ուղղված Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում նշված է, որ կարիք չեն տեսնում կրկնել Ամուլսարի շուրջ վերջին առնվազն ութ տարում ներկայացված փորձագիտական հիմնավորումները Հայաստանի և մասնավորապես Վայոց Ձորի մարզի էկոլոգիայի, ջրային պաշարի, տնտեսության տարբեր ճյուղերի վրա բացասական ազդեցությունների վերաբերյալ: «Մենք հիմք ենք ընդունում անցած տարի «Էլարդ» միջազգային փորձագիտական ընկերության զեկույցը, որը պատվիրել էր ՀՀ-ն: Զեկույցում հստակ մատնաշվում է, որ Լիդիան ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ և տրամադրած փաստաթղթերի հիման վրա հնարավոր չէ եզրակցություն տալ, ուստի անհրաժեշտ է նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ: Կառավարությունից պահանջում ենք՝ 2016 թվականին տրված փորձաքննական դրական եզրակացությունը չեղյալ համարել: Որևէ այլ միջանկյալ գործողություն, որի հիմքով այս ծրագրի կյանքը կերկարացվի, կլինի ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային փորձաքննություն անցկացնելու խոստման կոպիտ խախտում»,- ասված էր նամակում: |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
