«Նավալնիի օրգանիզմում մահացու վտանգավոր թույն է հայտնաբերվել». Ժդանով

Ինչպես հայտնել էինք, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել էր։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով տեղափոխել էին հիվանդանոց։ Նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են:
«Նավալնիի օրգանիզմում թույն է հայտնաբերվել՝ մահացու վտանգավոր ոչ միայն նրա համար, այլև՝ շրջապատի մարդկանց»,- այս մասին այսօր հայտնել է Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովը՝ հղում անելով ոստիկանության աշխատակցին: Նավալնիի շտաբի Telegram ալիքն իր հերթին հղում անելով ընդդիմադիր գործչի կնոջը, հայտնել է, որ ճանապարհային ոստիկանությունն ինչ-որ նյութ է գտել, որով թունավորել են Նավալնիին: Նյութի անունը դեռևս բացահայտված չէ. ոստիկանությունը դա հիմնավորում է քննության գաղտնիությամբ:

Թենիսի Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին
119:24
Ոստիկանությունը առգրավել է Տիգրան Արզաքանցյանի զենքերը
819:18
Դավիթ Ղազինյանը ձերբակալվեց
3918:54
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
4218:42
«Ամոթ եմ զգում ՀՀ-ի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների հանդեպ քրեական հետապնդումներ են». Միքայել Աջապահյան
5018:36
«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան (տեսանյութ)
3618:24
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն
4518:06
«Ոչ միայն «վերևներում» են զլանում հարց լուծել, այլ նաև մարդն է զլանում բնությունը մաքուր պահել»․ Նարինե Բաղդասարյան
6016:18