«Քչերը գիտեն, որ Փաշինյանի ելույթն ուղղված էր Արման Բաբաջանյանին». Կարեն Սիմոնյան
![]() 1198 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 14:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք այն դրվագը, երբ Փաշինյանը խորհրդարանում, ԼՀԿ խմբակցության կողմը նայելով, խոսեց Վատիկանի դրոշի մասին, ասելով. «Ձեր հիմնարկների դեմը տնգում եք Միացյալ Նահանգների ու Եվրոմիության դրոշը․․․»։ Քչերը գիտեն, որ Փաշինյանի այդ ելույթն ուղղված էր Արման Բաբաջանյանին և իր լրատվականին, որի դիմաց հենց տեղադրված են այդ դրոշները։ Հենց Բաբաջանյանի պատճառով է, որ «Լուսավոր Հայաստանին» մեղադրում էին հայտնի փեսայի հետ կապերի մեջ։ Ու այսօր արդեն պարզ է, որ այդ քաղաքական թիթեռը սերտ կապեր է ունեցել Միքայել Մինասյանի ու ՀՀԿ-ի հետ, իսկ հիմա փորձում է տարանջատվել իր նախկին տերերից՝ գտնելով նոր կրունկ, որի տակ պետք է գալարվի։ Ինչո՞ւ եմ այս ամենը հիշեցնում, քանի որ թիթեռին պատկանող լրատվականն այսօր կրկին փորձել է Վատիկանի դրոշի վերաբերյալ իր դաջվածքը մեզ վերագրել, ինչը, իհարկե, չի ստացվի»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
