«Քոչարյանն ու Սարգսյանը ասելիք ունեն միայն դատարանում»․ Արամ Մանուկյան
![]() 1154 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 14:00 Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ֆակտոր»-ի եթերում, ի պատասխան Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսների վերաբերյալ տրված հարցին, ասել է․ «Իսկ ինչի՞ պետք է նրանք ասուլիս տային, ինձ կարո՞ղ եք ասել․ նրանք ցուցմունք պիտի տային։ Թող ցուցմունք տան, դրանք հրապարակվեն, և տեսնենք՝ ինչ է տեղի ունեցել։ Ինչո՞ւ երկու տարվա ընթացքում անցած քսան տարիների խայտառակ ձախողումների, մեր սուվերենությունը կորցնելու, «Մարտի 1» կազմակերպելու, մարդկանց տներից քշելու, Պապլավոկներում մարդկանց սպանելու գործերը դատարանը չի քննում, և մեր անկախ հանրությունը չի կարողանում իմանալ, թե ինչ կա այդ թղթապանակներում։ Ո՞վ է թույլ տվել այս ձևի մեղադրանքներում կասկածվող մարդկանց ազատության մեջ ասուլիս անել, և մենք էլ ռեկլամում ենք, թե ինչ ասաց։ Ես տեսել եմ իրենց արածը, ես պառլամենտում էի, գիտեմ՝ քանի հեկտար է կորել, ինչ կոռուպցիոն ռիսկեր են եղել, մարդիկ ոնց էին նշանակվում, ոստիկաններն ինչպես էին աշխատում: Այսքանը ես գիտեմ, դրանից հետո մի բան էլ լսեմ Սերժ Սարգսյանի ելո՞ւյթը»,- տարակուսել է ՀԱԿ փոխնախագահը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
