«Մի անպատասխանտու պատգամավոր կա, ասում է՝ շպրտեք ձեր դիմակները». ԿԳՄՍ նախարար
![]() 471 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 20:25 «Մենք դպրոցների և ԲՈՒՀ-երի բացմամբ չպետք է նպաստենք, որ COVID-ով հիվանդների թիվն ավելանա, որովհետև, եթե ավելանում է, մենք էնպիսի իրավիճակ ենք ունենում, որ կարող է կարճ ժամանակ հետո թվերն էնպես վերելք ապրեն, որ ստիպված լինենք նորից դպրոցը փակել: Եվ դա շատ մեծ խնդիր է լինելու կրթական համակարգի համար՝ անընդհատ բացել-փակելով. մենք դա թույլ չենք տալու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դպրոցների վերաբացելուն, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի համոզմամբ, եթե կանոնները պահենք, երեխաները և՛ կրթություն կստանան, և՛ վիրուս չեն տարածի, և հիվանդության աճ չենք ունենա: Խոսելով դիմակներ կրելու հետ կապված մտահոգությունների մասին, ասաց. «Մենք տեսնում ենք, որ դիմակների հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ: Մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ շպրտեք ձեր դիմակները, ոնց որ ինքն է պատասխան տալու վիրուսի տարածման համար և մահերի համար...: Եթե կանոնները պահում ենք՝ վիրուսը չենք տարածում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների մեծ մասն ասիմպտոմ է հիվանդանում, շատ փոքր տոկոսն՝ այլ ելքով, բայց էս կանոնները պահելու դեպքում՝ 95 տոկոսով ապահովագրում ենք մեզ բոլոր տեսակի վարակներից»,- կրկնեց նախարարը: |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
52819.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
166916.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
67414.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
116908.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
119807.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
121303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
107703.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
115403.04.2026, 11:18
