Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Մեկնարկել է Մեղրիի Սբ Հովհաննես (Անապաստանաց) վանքի պեղումների չորրորդ փուլը

Մեկնարկել է Մեղրիի Սբ Հովհաննես (Անապաստանաց) վանքի պեղումների չորրորդ փուլը
877
Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 01:45

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արման Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Մեկնարկել է Մեղրիի Սբ Հովհաննես (Անապաստանաց) վանքի պեղումների չորրորդ փուլը:
Աշխատանքները Սբ Հովհաննես վանքում սկսվել էին դեռևս 2016 թ. Երկիր և մշակույթ կազմակերպության նախաձեռնությամբ՝ վանքի եկեղեցու վերականգնման և տարածք բարեկարգման ծրագրի շրջանակներում: Եկեղեցին վերականգնվեց և վերաօծվեց 2019 թ., սակայն հաշվի առնելով վանքի տնտեսական կառույցների ուսումնասիրության անհրաժեշտությունը և մշակութային շերտերում գտածոների առատությունը որովեց պեղումները շարունակել այդ կառույցներում:
Կարծում եմ մեզ սպասվում են նորանոր հետաքրքիր բացահայտումներ... ընենց որ Մեղրի, արև, թուզ ֆորեվըր...