Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
![]() 350 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 22:00 Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում պայթյունից տուժած 2 քաղաքացիներ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Օգոստոսի 26-ին փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված 41-ամյա Էդգար Մարգարյանը և 71-ամյա Սվետլանա Սահակյանը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները 41-ամյա Էդգար Մարգարյանի առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին , մյուս տուժածի՝ Սվետլանա Սահակյանի վիճակը միջին ծանրության է: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է, ամբողջությամբ փլուզվել են նույն շքամուտքի մի քանի բնակարաններ: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
