Ինչպես է կազմակերպվելու բուհական կրթությունը Արցախում
![]() 660 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 22:35 Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներն Արցախում մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից, իսկ բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այս մասին «Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: ԱՀ ԿԳՄ նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները՝ սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց՝ ի նշանավորումն գիտելիքի օրվան: «Մենք այն կարծիքին ենք, որ սովորողները դիմակ դասապրոցեսի ընթացքում չպետք է կրեն. ներկա դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների հարցերը դեռ քննարկվում են: Դասերը լինելու են վեցօրյա՝ 35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային միջոցառումների կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե իսկապես դրանք խանգարիչ միջոցներ են: Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն 100-ից ավելի աշակերտներ և կարողացել են կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու ենք: Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավելի աշակերտներ ունեցող ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների և հավաքների գործընթացը պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝ պահպանելով հակահամաճարակային իրավիճակը»,- ասել է նախարարը: Խոսելով բուհերի մասին՝ Ղարախանյանը նշել է, որ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական համալսարաններում կենդանի ուսուցում է լինելու. Համավարակի գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը լուծել է նաև երթուղայինների հարցը: |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
52819.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
166916.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
67414.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
116908.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
119807.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
121303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
107703.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
115403.04.2026, 11:18
