Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված. «Ժողովուրդ»
![]() 878 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 09:15 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված, չնայած նախաքննական մարմինն այս հարցով շատ բացահայտումներ դեռ չի անում: Ինչպես հայտնի է, հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն հունիսի 15-ին հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ՝ նշված գործերով հարցաքննության։ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ քրեական գործերից մեկը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ կուսակցության անդամները: Ապա Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկությունը համարել էր ապօրինի և ՀՀ վերաքննիչ դատարան այն անօրինական համարելու համար բողոք էր ներկայացրել: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վերջիններիս բողոքը և օրինական է համարել ԱԱԾ-ի գործողությունները, որից հետո Ծառուկյանի պաշտպանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
