Թուրքիայում 238 օր տևած հացադուլից հետո իրավապաշտպան է մահացել
![]() 285 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 17:55 Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիքը: Նա կալանավորվել էր 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի սպանությունից հետո և այնուհետև բանտարկվել էր 2019-ին: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ լինելու հատկանիշներով։ Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Թիմթիքը հացադուլն սկսել էր նշյալ կառույցի հրահանգով: Իրավապաշտպանը դատապարտվել էր 13 տարի 6 ամիս ազատազրկման: Նա հացադուլը սկսել էր ազատազրկումից անմիջապես հետո և դրա 238-րդ օրը մահացել սրտային անբավարարության հետևանքով: Հիշեցնենք, որ թուրքական ձախ արմատական խմբավորումը 2015թ. ապրիլի 1-ին պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել, գրում է Ermenihaber-ը: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չէին տվել. թուրքական իրավապահ մարմինները իրականացրել էին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել էին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
