«Գերթանկարժեք բնակարաններն ու մի քանի «Ռենջ Ռովեր»-ները «Վիվառո»-ի բարձր հովանու ներքո է ձեռք բերել». Գ. Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Ժողովի նախագահի պատեհածին տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հոգու սրբազան պարտքն է համարել անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ «վերին էշելոնի ներկայացուցիչ» Սիմոնյանն Իմ քայլը խմբակցությունում ստանձնել է ըստ կանչի շտապօգնության սպասավորի գործառույթները, և կապ չունի, թե ինչ թեմային է վերաբերում հարցը, Ալեն Սիմոնյանն անպոչ գդալի նման հայտնվում է այդտեղ: Հիմա էլ Ալենն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ: Անկախ ամեն ինչից, եթե այդ գնահատականները լինեին կոռեկտության ու քաղաքական դիսկուրսի տրամաբանության մեջ, որևէ մեկը հարկ չէր էլ համարի անդրադառնալ նրա գոյությանը: Սակայն բացառիկ ցինիզմով ու փուչ ինքնահավանությամբ համեմված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը շաղ է տալիս իր մտքի «գոհարները», իսպառ մոռանալով, որ ինքն իր ապրած կյանքով ու անցած խորդուբորդ ճանապարհով վստահաբար չի վաստակել Գագիկ Ծառուկյանին քննադատելու իրավունքը: Իր երկամյա օրենսդրական գործունեության մեջ Ալեն Սիմոնյանի հեղինակած եզակի օրենքը միտված էր հայտնի «Վիվառոյ»-ի իրավունքների պաշտպանությանը, որի համար, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս բավականին կլորիկ գումար է ստացել: Եվ, թերևս, Երևանի կենտրոնի գերթանկարժեք բնակարաններն ու մի քանի Ռենջ Ռովերները հենց Վիվառոյի բարձր հովանու ներքո է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակը: Ուզում եմ հասկանալ, թե ինչից է հատկապես ոգևորվել կամ սրտնեղվել ԱԺ փոխխոսնակի աթոռին բազմած Սիմոնյանը: Միգուցե այն պատճառով, որ Ծառուկյանն ասել է, որ անթույլատրելի է Հայ եկեղեցու պատմության առարկայի ոչնչացումը, կամ, որ անընդունելի է համարել, որ մեր երեխաները դեռ վաղ մանկությունից պիտի սեռական դաստիարակության մանրամասներին ծանոթանան: Դե իհարկե հասկանալի է, որ ձեր իշխանության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում մեր եկեղեցու հիմքերը խարխլելը, արևմտյան այլանդակ բարքերը մեր ազգաբնակչության շրջանակներում քարոզելը, տարատեսակ փոքրամասնությունների հետ հանդիպումներն ու նրանց շահերը առաջ բրդելը: Բայց մենք դա թույլ չենք տալու: Ասել ենք ու ասելու ենք: Մենք ունենք արմատներ, մենք ունենք քրիստոնեական ավանդույթներ ու ազգային արժեհամակարգ ու չենք թողնելու, որ տարատեսակ թափթփուկներ ավերեն մեր արժեքները: Իսկ դուք հանգիստ վեր ընկեք տեղներդ, վայելեք ձեր պարգևավճարները, թանկարժեք տներն ու ավտոմեքենաները, քանի դեռ կարող եք, քանի որ ցանկացած ոտնձգություն մեր ազգային արժեքների նկատմամբ վաղ, թե ուշ ստանալու է իր արժանի պատիժը: Դա ես եմ ձեզ խոստանում…
Ալեն, քեզ տեր կանգնի, մեղք ես...
Ոգևորությունից կործանում կես քայլ է...»:

«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
3722:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
4422:18
«Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5321:54
«Թշնամու ներթափանցումը ևս մեկ անգամ բացահայտեց՝ մեր հասարակությունը բաժանվել է իրար ատող հատվածների»․ Արա Պողոսյան
5321:36
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
6221:24
«Այս աղանդավորական միջոցառման ժամանակ պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա, անգլերեն պաստառներ են»․ Արմեն Այվազյան
6521:18
«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց
5320:54
«Անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի ցանկում ներառել ևս մի քանիսը»․ Մեսրոպ Առաքելյան
6020:36