Վիլյամ Սարոյանի 112-ամյակի կապակցությամբ տեղի կունենան միջոցառումներ

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում
օգոստոսի 24-ից 31-ը իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ նվիրված մեծ գրող և երազող Վիլյամ Սարոյանի 112-ամյակին։ #Saroyanweek-ի ավարտին՝ հենց գրողի ծննդյան օրը ժամը 10։00-22։00 «Զանգակ» գրատանն այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Սարոյանի գրաֆիկական աշխատանքների վերատպությունների բաց ցուցադրությունը: Ներկայացված աշխատանքները Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի և «Forever Saroyan» ՍՊԸ-ի արխիվից են: Ինչպես նաև ծանոթանալ Սարոյանի ավատարին թանգարանի AR ստիկերների միջոցով, այցելել գրողի վիրտուալ թանգարան՝ օգտվելով վիրտուալ իրականության շրջայցի հնարավորությունից (VR), և վերցնել իրենց հետ սարոյանական ստիկերների փաթեթ կամ էջանիշ՝ որպես ոգեշնչում և տոնական օրվա խորհրդանիշ:
Օրվա ավարտին՝ 22։00-ին Renaissance Foundation Armenia ֆեյսբուքյան հարթակում կցուցադրվի «Լույսեր, տեսախցիկ, Սարոյան» դոկումենտալ ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ՝ նվիրված Սարոյանի կյանքին, ստեղծագործությանը, ինչպես նաև տուն-թանգարանի ստեղծման պատմությանը։
Օգոստոսի 31-ը կնշանավորվի նաև Saroyan Store-ի (https://bit.ly/2QxBKpG ) բացմամբ․ թանգարանի առցանց խանութի նպատակն է յուրահատուկ հուշանվերների օգնությամբ տարածել սարոյանական ոճն ու ոգին։


«Հարցս Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության մասին էր, որին դուք վախեցաք պատասխանել». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
125Երեկ, 11:42
«Արդյոք մշակութային ժառանգությունը սահմանափակվում է երկրի պետական սահմաններով». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
114Երեկ, 11:36
Ռաիսա Մկրտչյանին հրաժեշտ տվեցին ծափերով (տեսանյութ)
37030.06.2026, 13:24
«Ձեր արվեստը կապրի սերունդների հետ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
59027.06.2026, 13:12
Մահացել է Ռաիսա Մկրտչյանը
60727.06.2026, 10:24
«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
63725.06.2026, 22:06
Կաթողիկոսն ու «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
62524.06.2026, 20:18
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
48624.06.2026, 11:54