Կամերային կենտրոնի համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի բացօթյա համերգով

674
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 05:30
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում, համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):
Համերգի ծրագրում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Նշվում է, որ համերգին հնարավորություն կունենա ներկա գտնվելու սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
161Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
165Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
24612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
25212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
44110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
62508.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
76807.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
80706.09.2026, 22:36