Նոր բացահայտումներ Վանում հայտնաբերված ուրարտական դամբարանադաշտի պեղումների ժամանակ
![]() 727 Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 19:10 Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) հայտնաբերված նեկրոպոլի (դամբարանադաշտ) տարածքում թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել: Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Սարդուրի 2-րդի կառուցած բերդի տարածքում իրականացվող պեղումները գլխավորում է Վանի «100-րդ տարի» համալսարանի Հնագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն: 3-րդ տարին շարունակվող պեղումների արդյունքում նախկինում հայտնաբերված 2750 տարվա գերեզմանների ուսումնասիրությամբ ուրարտական պետության այդ հատվածում հայտնաբերվել էին թաղումն իրականացնելու 4 ձևեր: Դրանցից առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի (սափորի) մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները և չորորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը, գրում է Ermenihaber-ը: Շարունակվող պեղումների արդյունքում օրերս հայտնաբերվել է հուղարկավորության 5-րդ տարբերակը: 50քմ տարածքում հայտնաբերված գերեզմանները գրեթե ամբողջությամբ կառուցված են ավազաքարերից: Նոր հայտնաբերված 5-րդ ձևով ենթադրաբար թաղել են կառավարիչներին: Նշվում է, որ այդ գերեզմաններն ունեն ավազաքարերից շինված ցուցանակներ, որոնք կարող են հասնել 1-ից 4 հատի: Աշխատանքները ղեկավարող թուրք պրոֆեսորի խոսքով իրենք առաջին անգամ են հանդիպում կանգնեցված գերեզմանաքարերով ուրարտական շրջանի գերեզմանների: Չավուշօղլուն ավելացրել է նաև, որ այս ձևով կառուցված գերեզմաններում հանգուցյալների թաղումը կատարվել է ինչպես դիակիզման եղանակով, այնպես էլ սովորական եղանակով: Հիշեցնենք, որ ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որի անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։ |

Մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը
274Երեկ, 19:24
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապն տոնի առիթով կմատուցվի բաց խորանով Սուրբ և Անմահ Պատարագ
32919.03.2026, 23:54
«Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը
61016.03.2026, 22:54
Սև Օհանյանի ֆիլմը չորս «Օսկար» է ստացել
125216.03.2026, 10:10
Օսկար-2026․ տարվա գլխավոր հաղթողները (տեսանյութ)
178616.03.2026, 09:12
«Շարունակելու ենք Արցախի պատմության և ժառանգության հետազոտությունը». (լուսանկար)
62516.03.2026, 02:12
Հայտնի են տարվա վատագույն ֆիլմն ու դերասանները
166616.03.2026, 01:12
Հայաստանը «Եվրոտեսիլ 2026»-ում կներկայացնի Սիմոնը (տեսանյութ)
89611.03.2026, 22:00
