Բացօթյա բարեգործական համերգ՝ հաջակցություն Բեյրութի

Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն:
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարումը: Այս միջոցառմամբ ցանկանում ենք մեր մշակութային զորակցությունը հայտնել վերջերս տուժած Բեյրութին, որը հայտնի է նաև «Արևելքի Փարիզ» անվամբ: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:
Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):
Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյան (Գաստոն), Աշոտ Ղանթարջյան (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյան (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյան (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյան (Անինա):
Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց:

Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
63Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
19204.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
18904.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
19004.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
18504.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
56529.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
67228.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
282124.09.2026, 23:30