Արման Սահակյանը դատի է տվել ՊԵԿ-ին
![]() 287 Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 22:30 ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար Արման Սահակյանը դատի է տվել Պետական եկամուտների կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նա օգոստոսի 31-ին դիմել է Վարչական դատարան ՊԵԿ-ի 10.07.2020թ. կայացրած ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: ՊԵԿ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հայցը դեռևս չեն ստացել: Azdarar.am-ից տեղեկանում ենք, որ 2018 թվականին Արման Սահակյանը «Բեյբի Սմայլս» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում անշարժ գույք է ներդրել, սակայն նույն թվականին վերջինս դադարեցրել է իր մասնակցությունը վերոնշյալ ընկերության կանոնադրական կապիտալում: ՀՀ Հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն վերոնշյալ գույքը համարվում է եկամտային հարկով հարկման օբյեկտ: Իսկ Արման Սահակյանը հանդիսանալով եկամտային հարկ վճարող, սահմանված ժամկետում չի ներկայացրել իր 2018 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկը և չի վճարել եկամտային հարկի գծով պարտավորությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
