Այսօր Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է
![]() 674 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 11:45 Այսօր օպերային երգչուհի, սոպրանո, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է: Երգչուհին նշում է ծննդյան 59-ամյակը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատար: «Ես ուժեղ եմ, բայց ինձ թույլ եմ զգում՝ տեսնելով մարդկային դժբախտ ճակատագրերը: Ես տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես երբ անզոր եմ որևէ բան փոխել»,- մի առիթով խոստովանել է Հասմիկ Պապյանը: Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան որպես ջութակահար, ապա որպես երգիչ: Որոշ ժամանակ անց նա դուրս է գալիս միջազգային ասպարեզ և ելույթներ է ունենում աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում և թատրոններում: Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է, նաև, հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Մոցարտի «Դոն Ջիովաննի» (Դոննա Աննա), Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ռոսսինիի «Վիլհելմ Տելլ» (Մաթիլդա), Հալևիի «Ջհուդուհի» (Ռաքել), Բիզեի «Կարմեն» (Միկաելա), Պուչինիի «Բոհեմ» (Միմի), «Ծիծեռնակ» (Մագդա), «Տոսկա» (Տոսկա), «Չիո-Չիո-Սան» (Մադամ Բատերֆլայ), Բոյտոյի «Մեֆիստոֆել» (Մարգարիտ, Ելենա), Չայկովսկու «Պիկովայա դամա» (Լիզա), Վագների «Թռչող հոլանդացի» (Սենտա), նաև Ջ.Վերդիի տասներկու դերերը՝ «Տրավիատա» (Վիոլետա), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Աիդա» (Աիդա), «Տրուբադուր» (Լեոնորա), «Դոն Կարլոս» (Ելիզավետա), «Սիցիլիական ժամերգություն» (Ելենա), «Սիմոն Բոկանեգրա» (Ամելիա), «Էրնանի» (Էլվիրա), «Լեդի Մակբեթ» (Լեդի Մակբեթ), «Նաբուկկո» (Էբիգեյլ), «Աթիլլա» (Օդաբելլա), ինչպես նաև Ռեքվիեմը: 2009 թ-ից երգչուհու խաղացանկին ավելացել է Եղիսաբեթ Ա թագուհու դերը (Դոնիցետտիի «Ռոբերտո Դևերոյում», դեբյուտը՝ Դալլասի օպերայում): Մասնակցել է բազմաթիվ աշխարհահռչակ օպերային փառատոնների: Նրա հայրենասիրությունը միայն մշակութային արժեքների պահպանմամբ չի դրսևորվում. նա մեծ հայրենասեր ու սրտացավ հայուհի է, ով մշտապես հայրենիքի հետ է ու արձագանքում է Հայաստանում կատարվող իրադարձություններին: 2004 թ-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։ 2005 թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կողմից Էջմիածնում պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով՝ որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»: 2012 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
216Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
381Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
86925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
83424.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
50324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
45324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
46723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
62821.02.2026, 00:42





