«Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ». Սերժ Սարգսյան
![]() 1103 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 11:15 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում, շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը: Մենք բոլորս միասին անցանք հերոսական այդ ճանապարհը, հետո միասին շարունակեցինք պայքարը նորանկախ պետության կայացման, պետականության ամրապնդման ու արցախահայության բարօրության ապահովման համար: Դրանք ոչ պակաս դժվարին պայքարի տարիներ էին՝ պաշտպանության բանակի կազմավորումից մինչև պետական ինստիտուտների ձևավորում, բնակչության կենսագործունեության համար բնականոն պայմանների ստեղծում: Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի և պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած և տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է: Շուրջ երեք տասնամյակ բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, քանի որ Արցախն իր թիկունքին մշտապես զգացել է համայն հայության՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի զորակցությունը: Այդ եռամիասնության ուժը մեր հաղթանակների գրավականն է, և ցանակացած ոք, ով քաղաքական կամ այլ շահերով պայմանավորված կհանդգնի խաթարել այն, թուլացնել մեր ազգային ոգին և դիմադրողականությունը, անկասկած, ներում չի ունենա ու կարժանանա նաև պատմության դատին: Արցախը մշտապես եղել է և պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը: Փա՛ռք հանուն Արցախի նահատակված մեր բոլոր քաջորդիներին: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի դեռ Արցախի պետական սահմանների նկատմամբ թշնամին ոտնձգություններ է կատարում, և մեր քույրերի ու եղբայրների անվտանգությունը լիովին ապահովված չէ: Կրկին շնորհավորելով համազգային տոնի՝ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարօրություն և ամուր հավատ ապագայի նկատմամբ: Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Կեցցե՛ ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը։ Կեցցե՛ հայ ժողովուրդը»,- ասված է ուղերձում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
