«Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքից կատարված գանձագողությունը բացահայտվել է

Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից, գանձագողության կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի՝ «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ:
Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղյա 2 իր և ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածները օգոստոսի սկզբին Ոսկեվազ համայնքի «Բադալի ժամ» կոչվող դաշտային հատվածից քանդել, գտել ու հափշտակել էին 3 պղնձյա մետաղադրամ, որոնք հետագայում վաճառել էին Վերնիսաժում:
Բացի այդ, մայիսի կեսերին նույն վայրից հափշտակել էին 4 պղնձյա մետաղադրամ, կարմիր քարով պղնձյա մատանի և դարձյալ վաճառել Վերնիսաժում: Բայց սա ամենը չէր. նույն վայրից 2018-2019 թթ. քանդել ու հափշտակել էին պղնձյա մետաղադրամներ, պղնձյա մատանի և վաճառել:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մետաղորսիչ 2 սարք և պարկուճանման 3 առարկա, որոնք, ըստ բերման ենթարկվածների, գտել էին նույն վայրում մետաղորսիչներով իրեր փնտրելիս:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է: Հանգամանքները պարզվում են:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
103220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
100319.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60018.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
114518.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
54717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
58616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
234215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
83413.09.2026, 16:48