«Ե՞րբ են կողմերը վերադառնալու բանակցությունների սեղան և ի՞նչ օրակարգի շուրջ». Տ. Աբրահամյան
![]() 380 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 03:10 Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշում ծավալված ռազմական գործողություններից հետո արտաքին քաղաքական օրակարգում լրացուցիչ երկու կարևոր հարց կա։ Առաջին, ե՞րբ են կողմերը վերադառնալու բանակցությունների սեղան և երկրորդ, ի՞նչ օրակարգի շուրջ։ Առաջինը կարևոր է՝ հասկանալու, թե արդյո՞ք առհասարակ կողմերը ցանկություն ունեն վերադառնալու բանակցությունների գործընթաց, թե՞ մարտական գործողությունների հերթական ռաունդն է լինելու։ Երկրորդ, ինչպիսի՞ դիրքավորում են ապահովելու Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ և վերադարձն ինչի շուրջ է լինելու։ Բավականին նուրբ ժամանակահատված է։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն իր բոլոր ենթատեքստերով մեծ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա, առաջին հերթին պատասխանատվության տեսանկյունից։ Պետք է հաշվարկել բոլոր քայլերն ու հայտարարությունները երկարաժամկետ կտրվածքով։ Ընթացիկ, ոչ առաջնային խնդիրները լուծելու համար կարևոր խաղաքարտերը բացելու անհրաժեշտություն չկա»։ |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
