Փաշինյանը հարամել է Սեյրան Սարոյանի ծննդյան միջոցառումը. «Հրապարակ»
![]() 1267 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 10:15 «Սեպտեմբերի 3-ին Մարտունու Արծվանիստ համայնքի պապական տանը, որի բակում նաև մատուռ կա, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը փորձել է նշել ծննդյան 52-ամյակը։ Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին արձակուրդում է, անհայտ աղբյուրներից իմացել է այդ մասին և ուղևորվել Արծվանիստի եկեղեցի։ Իբր պատահաբար ճանապարհին ավտոմեքենաներ տեսնելով և լսելով քեֆ-ուրախության ձայներ՝ ահազանգել է մարզի ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։ Ծննդյան միջոցառումը դադարեցվել է, ոստիկանները սկսել են ստուգել՝ խնջույքի մասնակիցները պահպանե՞լ են պարետի սահմանած կանոնները՝ հեռավորություն, քանակ և այլն։ «Դեպքի վայրում» հավաքվել է Արծվանիստի ողջ բնակչությունը։ Մեկն ասաց, որ հյուրերի թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաև եկեղեցու սպասավորը։ Մեզ ասացին, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ և վեհափառին հորդորել՝ կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։ Նրա օգնական Գևորգ Ստեփանյանը մեզ հայտնեց, որ ինքը՝ որպես Սարոյանների ընտանիքի բարեկամ, նույնպես մասնակցել է արարողությանը, որ այն Սարոյանի համար էլ է անակնկալ եղել՝ կազմակերպել են հորաքույրներն ու մորաքույրները։ Սարոյանը խնջույքին մասնակցել է մի քանի ժամ, քանի որ առողջական խնդիրները կրկին սրվել են․ «Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա, կարծեմ, 4 կամ 5 արձանագրություն է կազմվել, որովհետև հյուրերն իսկապես շատ չեն եղել»»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
